Ինչպիսին է Կարեն Մկրտչյանի կյանքը որդու մահից հետո (լուսանկար, տեսանյութ)

  • Apr 18, 2022

Starnews-ը տեղեկացրել էր, որ դերասան Կարեն Մկրտչյանի որդին՝ զինծառայող Արմանը,  զոհվել էր 44-օրյա պատերազմի ժամանակ:

Նրանք լուրը ստացել էին հոկտեմբերի 3-ին, երբ Արմանն արդեն երեք օր էր՝ զոհված էր: Արմանը ծառայում էր Հադրութի զորամասում և երեք ամիս էր, ինչ զորակոչվել էր ժամկետային զինծառայության:

Որդու կորստից հետո դերասանը նշում է, որ ապրելու պատասխանատվությունը միայն մեծացել է:

«Ինձ օգնում են այն երազանքները, որ ունեցել եմ տղայիս հետ կապված: Հիմա ավելի ճիշտ է, որ ես այդ երազանքներով ապրեմ»,-նշել էր նա Armtimes.com-ին տված հարցազրույցում:

Ներկայումս Կարենը նկարահանվում է, փորձում է ակտիվ լինել համացանցում:

Հիշեցնենք նաեւ, որ Կարենն Արցախյան պատերազմի մասնակից է:

Դեկտեմբերին Արմանի ծննդյան օրն էր: Այդ առիթով նրա եղբայրը հուզիչ գրառմամբ էր հանդես եկել:

Գրառումն առանց խմբագրման ներկարացնում ենք ստորեւ.

«Հզորս, դու որ ծնվել էս, ես չեմ մտածել, որ դու իմ փոքրս էս, կամ հետո միջնեկը) որ ես որպես մեծ սովորեցնելու բան ունեմ քեզ, էն դեպքում, որ իրար հետ սովորելնա էղել մեր շարժառիթը հզոր դառնալու, ոչ մեկին ոչ մի բան ցույց չտալով ու да ну нафиг всех и вся, մենակ իրար ապացուցելով, ով ավելի շատ! Ով ավելի լավ ու ավելի սիրուն։ հիմա որպես քո “միակ” հակառակորդ) , ես էլ երբեք չեմ կարենալու քո պես լավ, քո պես շատ ու քո պես սիրուն, մինչև գոնե չգամ մոտդ) Ծնունդդ շնորհավոր կյանքս, էն մանգաները որ չէս հասցրել նայես “չնայած պապաի արև թէ տենցը հիշում եմ որ դու չգիտես)” ես կնայեմ ու կփոխանցեմ քեզ, աստվածային մեյլիդ ուշադիր կլինես)»:

Հիշեցնենք նաեւ, որ 2014-ին Կարեն Մկրտչյանն առողջական խնդիրներ ուներ: Նրա բուժման համար մեծ գումար էր հավաքագրվել, որի շնորհիվ նա մեկնել էր Գերմանիա:

Դերասանը դժվարությամբ էր տեղաշարժվում եւ խոսում:

Նրա բուժումից հետո համացանցում քննարկվում էր, որ Կարենը խաբել է հանրությանը՝ գումար շորթելու նպատակով:

Դերասանը հայտարարություններով էր հանդես եկել՝ հերքելով այդ տեղեկությունները:

 

Մեկնաբանություն

Որոնում