Սիրված դերասան Ռուդոլֆ Ղեւոնդյանը մահացել է 2019-ին: Նա ընդամենը 67 տարեկան էր:
Դերասանը երկար ժամանակ հիվանդ էր:
Նշենք, որ քչերին է հայտնի սիրված արտիստի անձնական ողբերգության մասին:
Asekose.am «Բացարձակ արժեք» հաղորդման շրջանակներում նա խոստովանել էր, որ ծնվելուց հետո չէր տեսել իր թոռներից մեկին:
Դերասանն անկեղծացել էր, որ պատճառն այն էր, որ իր աղանդավոր հարսը վերցրել էր թոռներին եւ հեռացել էր.
«Էրեխեքին առավ ու Բելգիայից փախավ Ֆրանսիա: 2010-ից չենք տեսել երեխաներին, դատական գործընթացների մեջ ենք: Բաժանվեցին, հետո հարսիս կրոնավոր ծնողներն եկան ու առեւանգեցին նրան: Ախմախ խնդիրներ են»,-նշել էր դերասանը 2017-ին տված սկանդալային հարցազրույցում:
Ըստ լուրերի՝ Ռուդոլֆ Ղեւոնդյանը նախքան մահանալն այդպես էլ չէր հանդիպել թոռներին: