Դարձել եմ ամենատխուր մարդը, խեղդվում եմ, ո՞նց ապրեմ… Լուսինե Կիրակոսյանի անձնական ողբերգությունը (տեսանյութ)

  • Apr 19, 2022

Երկար դադարից հետո դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը կրկին նկարահանվում է:

Նա առաջարկ է ստացել Ելենա Արշակյանից. դերասանուհին նկարահանվում է «Լքված ամրոցի պահապանները» հեռուստասերիալում։

Նա այդ առիթով հարցազրույց է տվել՝ նշելով, որ շատ ուրախ է կրկին նկարահանվելու համար (Tert.am.life).

«Ես արդեն հույսս  կտրել էի, ուզում էի դուրս գալ արվեստից, տունս վաճառել, վերցնել շներ, կատուներ, հեռու մի տեղ տուն գնել, գնալ։ Կրկին նկարահանվելու փաստից շատ ուրախացա։ Ինձ համար կարևոր է, որ կարողանամ աշխատել։ Ես հիմա թատրոնում էլ դեր չունեմ։ Ես թատրոնում շատ դերեր եմ խաղացել, ժամանակին Հրաչյա Ղափլանյանն ինձ տարավ թատրոն ու Երևանում բնակարան  նվիրեց։ Բնակարանը, որտեղ հիմա ապրում եմ, նա է նվիրել»,- նշել էր նա։

Ավելի  վաղ դերասանուհին Areg TV-ի «Տեսլական Արեգ Գրիգի» հաղորդման շրջանակներում նշեր էր, որ լքված է եւ միայնակ:

Նա պատմել էր, որ իրեն որեւէ մեկը չի այցելում, իր ժամանակը եւ ունեցած գումարն էլ տրամադրում է կենդանիներին կերակրելուն, քանի որ վերջիններս չեն մոռանում իր արած լավությունը:

«Էնպես չի, որ մտերիմ մարդիկ էլ չունեմ, բայց կային մարդիկ, որոնց հետ մտերիմ էի, բայց նրանք չէին զանգահարել նույնիսկ դժբախտությանս պահին: Եթե նրանց փողոցում տեսնեմ, ես եմ ամաչելու նրանց փոխարեն: Ես ժամանակին խաղում էի Պերճ Զեյթունցյանցի «Ամենատխուր մարդը» ներկայացման մեջ, հիմա ես եմ դարձել ամենատխուր մարդը: Տխուր եմ, քանի որ  նախ մենակ եմ, սիրելի հարազատներս չկան, կարգին ընկերներս չկան, երիտասարդների հետ էդպիսի բան եղավ, շների հարցը…»:

 

Մեկնաբանություն

Որոնում