Ո՞վ է Դավիթ Թադեւոսյանի կինը. ի՞նչ լուսանկարներ է նա հրապարակում ԱՄՆ-ից

  • Apr 19, 2022

Արդեն տարիներ է, ինչ դերասան Դավիթ Թադեւոսյանն ապրում է ԱՄՆ-ում:

Ինչպես գրեթե բոլոր հայ հայտնիները, նա նույնպես հեռացավ Հայաստանից անգլիական ձեւով՝ լուռ եւ առանց մեկնաբանության:

Դերասանը չէր խոսում իր հեռանալու մասին, մյուս հայտնիների պես էլ նախընտրում էր չօգտագործել «արտագաղթ» բառը:

Դավիթն ԱՄՆ էր մեկնել կնոջ եւ որդու հետ:

 

Ի դեպ, նրանք այնտեղ երկրորդ որդուն են ունեցել:

Հիշեցենենք, որ Դավիթի կինը դերասանուհի Աստղիկ Խաչատրյանն է:

Ամուսնությունից հետո նա այլեւս չի ներկայանում որպես դերասանուհի:

Ըստ Աստղիկի՝ պատճառը ոչ թե Դավիթի որոշումն էր, այլ մայրությունը եւ դրա հետեւանքով ոլորտից հեռանալը:

Դերասանի կինը ժամանակին խոստովանել էր, որ խանդում են միմյանց.

«Ես էլ, ինքն էլ սեփականատեր ենք։ Այն, ինչ իմն է, իմն է, ոչ ոքի  չեմ տա։ Իհարկե, լինում են նաև խանդի տեսարաններ, երբ ինչ-որ տեսարան դուրս չի գալիս, մենք ընդհարվում ենք։ Այնպես չէ, որ մեր կյանքը «հալած յուղի» պես է ընթանում։

Միևնույն ժամանակ ինքս էլ դերասանուհի եմ և ըմբռնումով եմ մոտենում բոլոր այդ տեսարաններին, դերասանուհիներին և աղջիկներին, ինչու չէ,  նաև ուրախանում եմ՝ իմ կողքի տղամարդը շատ համակրելի է և բոլոր աղջիկների ուշադրության կենտրոնում։ Դա նրա մասնագիտությունն է, նույն հաջողությամբ ես կարող էի լինել նրա փոխարեն։ Կարծում եմ՝ ինքն էլ ըմբռնումով կմոտենար հարցին, որքան էլ խանդեր»,-անկեղծացել էր նա:

Մեկնաբանություն

Որոնում