Նոր սկանդալ. միայն թե տեսնեք՝ ինչ քայլի է գնացել Արաքսյա Մելիքյանը Լիլիթ Հովհաննիսյանի դեմ (լուսանկար, տեսանյութ)

  • Jul 30, 2021

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ  երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է իր նոր՝ «Ti Ti Ti» երգի տեսահոլովակը։

Այն միանշանակ չի ընդունվել և արժանացել է բազմաթիվ քննադատությունների:

Starnews-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը.

«Մարդ էլ այսքան անճաշակ ու գռեհիկ լինի», «Բառ չկա, հոգ չէ, օգնության կհասնեն տիրիրիները, ահավոր է, ինչ խոսք, տխմարություն….», «Կատարյալ երջանիկ լինելու համար մեզ տի-տի-տին էր պակասում», «Մարդկանց դեգրադացնումե ք Ձեր երաժշտությամբ», «Լիլիթի հերթական կապիկությունը», «Ինձ թվում ա մեր շոու բիզնեսում մրցույթա. ով ավելի պրիմիտիվ բառերով ու թուրքական ելեւէջներով երգ կհանի։Խայտառակություն», «Մենակ ազատվելուց երգ չգրես էլի, նամանավանդ՝ տեսահոլովակ չնկարահանես», «Լիլիթ ջան, փող ունես, ծախսելու տեղ չունե՞ս», «Սրանք թու՞րք են։ Թուրքի երաժշտություն են պրոպագանդում։ Տեսե՞լ եք, որ թուրքը երբևէ հայկական երգ երգի», «Հիմա հղիությունն էլ գլխիդա խփե՞լ», «Լիլիթ, սիրուն աղջիկ ես, մեղք չէ էս անուղեղ սերունդը, որ քո երգով աղավաղում ես նրանց ճաշակը», «Նախածննդյան դեպրեսիայի մեջ ա», «Հաջորդ տեսահոլովակը երևի ծնարանից են նկարելու», «Հոգեբանական բռնության այլ տարբերակներ չկա՞ն»:

Պարզվում է, որ այս տեսահոլովակը զայրացրել է նաև դերասանուհի Արաքսյա Մելիքյանին: Նա օնլայն ստորագրահավաքի է մասնակցում, որի նպատակն է  ցածրորակ երգեր թողարկող անձանց գործունեությունը ՀՀ-ում արգելելը և  պատժամիջոցներ կիրառելը:

Այդ ստորագրահավաքն իրականացվում է Լիլիթ Հովհաննիսյանի վերջին տեսահոլովակի լուսանկարով:

Արաքսյան դրան կից գրել է.

«Սա անձի հետ բացարձակ կապ չունի!!!
Խնդրում եմ ճիշտ ընկալել մղումը»։

Մեկնաբանություն

Որոնում