Ինչպես Վարշամ Գեւորգյանն ամուսնացավ հարուստ ընտանիքից, իրենից 9 տարով մեծ Շաղիկի հետ. ինչո՞ւ դերասանը որոշեց այլևս չնկարահանվել (լուսանկար, տեսանյութ)

  • Apr 19, 2022

Դերասան Վարշամ Գևորգյանը լսարանին հայտնի  է թատրոնից, ֆիլմերից ու սերիալներից:

Վերջին տարիներին նա չի նկարահանվում: Դերասանը հազվադեպ է նաեւ հարցազրույցներ տալիս:

Վարշամի զբաղվածությունը հիմնականում թատրոնում է:

Նախորդ տարի նա նկարահանվել էր «Երկրորդ կյանք» հեռուստասերիալում:

Ֆիլմի մտահղացումը հենց Վարշամինն էր:

Դադարից հետո այն առաջին նախագիծն էր, որում նկարահանվել էր:

Ի դեպ,  նրա էկրանային պասիվությունը շատերը կապում են հենց ամուսնության հետ:

Դերասանի կինը Շաղիկ Սուքիասյանն է:

Քչերը գիտեն, որ նրանց միջև տարիքային տարբերությունը 9 տարի է: Ըստ լուրերի՝ Շաղիկն է մեծ ամուսնուց:

Ասեկոսեներ են պտտվում, որ Շաղիկը հարուստ ընտանիքի աղջիկ է, ինչն էլ Վարշամին դերեր ընտրելու եւ առաջարկները մերժելու հնարավորություն է տալիս:

«Այն առաջարկները որոնք ունեցել եմ այս ընթացքում, չեն համապատասխանել իմ ցանկություններին: Ինձ համար շատ կարեւոր է, որ այն նախագիծը, որտեղ ես նկարահանվելու եմ, որակական առումով լավը լինի, որպեսզի 20 տարի անց, երբ նայեմ արածս աշխատանքներին, չամաչեմ: Եվ սա չի նշանակում, որ լավ նախագծեր այսօր չկան, պարզապես դրանցից առաջարկներ չեմ ստացել»,-դեռ տարիներ առաջ հարցազրույցներից մեկում նշել էր դերասանը:

Հավելենք, որ Շաղիկն իրանահայ է, սակայն նրանք իրենց երեխաների հետ բնակվում են Երեւանում:

 

Մեկնաբանություն

Որոնում