Սիրում եմ քեզ անհամաչափ. Հայկ Պետրոսյանը կնոջը նվիրված հուզիչ գրառում է արել (լուսանկար, տեսանյութ)

  • Apr 20, 2022

Երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը հրապարակել է իր եւ կնոջ լուսանկարը:

Դրան կից նա շնորհավորել է իրենց ամուսնության 1-ամյակի կապակցությամբ:

Հայկի գրառումն առանց խմբագրման ներկայացնում ենք ստորեւ.

«Բախտը ժպտաց
Էս մեր Հայկին,
Գտավ մեծ Սեր
Գտավ հայ կին:
Նրան սիրեց,
Սիրտը գերեց
Ու տուն բերեց:
Դարձան նրանք
Նոր ընտանիք,
Իրար գրկում
Շատ երջանիկ,
Փափագում են
Սիրո գաղտնիք:
Անունը սիրո` Անի
Չքնաղ, գեղանի,
Սրտի սպեղանի,
Ասենք երա՜նի
Էս մեր Հայկին
Որ դարձավ Տեր
Ունի Տիկին)))

Էքպրոմտ))

Սերիկս , շնորհավոր մեր ամուսնության առաջին տարեդարձը:
Իրարից լինենք անպակաս
Կհանդիպենք էսօր
Տասից տաս պակաս))
Չուշանաս:
Սիրում եմ քեզ անհամաչափ,
Ես կասեի նույնիսկ անչափ»:

Հավելենք, որ Հայկի կինն  Անի Թադեւոսյանն է:

Վերջինիս մասին շատ բան հայտնի չէ, նա բավական փակ կյանք է վարում, հայտնի է, որ Անին ճարտարապետ է: Անին ակտիվ չէ սոցիալական ցանցերում և հազվադեպ է լուսանկարներ հրապարակում: Նա հաճախ  չէ լուսանկարներ հրապարակում նաև Հայկի հետ:

 

Ըստ մեր տեղեկությունների՝ զույգը սպասում է իր առաջնեկին: Նրա լույս աշխարհ գալու վերաբերյալ նրանք նախընտրում են չխոսել՝ գաղտնի պահելով դա:

 

 

Մեկնաբանություն

Որոնում