90-ականներին եւ 2000-ականների սկզբին գրեթե չկար հայկական խնջույք, որն անցներ առանց Սրբուհի Քեքեջյանի երգերի:
Նա տվյալ ժամանակաշրջանի ամենամեծ մասսայականություն ունեցող երգչուհիներից մեկն էր:
Այդ շրջանում նա բազմաթիվ երգեր եւ տեսահոլովակներ էր ներկայացնում:
Չնայած մեծ հաջողությանը՝ Սրբուհին դադարեց հանդես գալ որպես երգչուհի:
Նա պարզապես անհետացավ հեռուսաէկրաններից՝ նախընտրելով չմեկնաբանել իր լռությունը:
Հայտնի չէ, թե ինչով է երգչուհին զբաղվում ներկայումս:
Նա չունի էջ որեւէ սոցիալական ցանցում:
Նրա անունը համացանցում որոնելիս նոր լուսանկարներից հնարավոր եղավ գտնել միայն մի քանիսը:
Տարիները, իհարկե, իրենց հետքն են թողել սիրված երգչուհու վրա: