Starnews-ի աչքից չի վրիպել դերասանուհի Իննա Խոջամիրյանի ինստագրամյան նոր սթորիները:
Դրանցից մեկում նա ցուցադրել էր իր ծաղիկները, իսկ մյուսներում՝ ինքնամոռաց պարում էր:
Տպավորություն էր, որ այդ ամենը դերասանուհին արել միտումնավոր, քանի որ իր նախկին սիրելին՝ Հայկ Պետրոսյանը, հրապարակավ սեր էր խոստովանել իր կնոջը:
Հիշեցնենք, որ Իննան և Հայկը նշանադրված էին: Ըստ Իննայի՝ շատ բան է սովորել Հայկից, այդ թվում՝ իր անձնական կյանքը փակ պահելը:
Հավելենք, որ ավելի վաղ արդեն տեղեկացրել էինք, թե ինչ գրառում էր արելը Հայկը:
Նա այդ ձևով շնորհավորել էր կնոջն ամուսնության կապակցությամբ:
Հայկի գրառումն առանց խմբագրման ներկայացնում ենք ստորեւ.
«Բախտը ժպտաց
Էս մեր Հայկին,
Գտավ մեծ Սեր
Գտավ հայ կին:
Նրան սիրեց,
Սիրտը գերեց
Ու տուն բերեց:
Դարձան նրանք
Նոր ընտանիք,
Իրար գրկում
Շատ երջանիկ,
Փափագում են
Սիրո գաղտնիք:
Անունը սիրո` Անի
Չքնաղ, գեղանի,
Սրտի սպեղանի,
Ասենք երա՜նի
Էս մեր Հայկին
Որ դարձավ Տեր
Ունի Տիկին)))
Էքպրոմտ))
Սերիկս , շնորհավոր մեր ամուսնության առաջին տարեդարձը:
Իրարից լինենք անպակաս
Կհանդիպենք էսօր
Տասից տաս պակաս))
Չուշանաս:
Սիրում եմ քեզ անհամաչափ,
Ես կասեի նույնիսկ անչափ»:
Հավելենք, որ Հայկի կինն Անի Թադեւոսյանն է:
Վերջինիս մասին շատ բան հայտնի չէ, նա բավական փակ կյանք է վարում, հայտնի է, որ Անին ճարտարապետ է: Անին ակտիվ չէ սոցիալական ցանցերում և հազվադեպ է լուսանկարներ հրապարակում: Նա հաճախ չէ լուսանկարներ հրապարակում նաև Հայկի հետ:
Ըստ մեր տեղեկությունների՝ զույգը սպասում է իր առաջնեկին: Նրա լույս աշխարհ գալու վերաբերյալ նրանք նախընտրում են չխոսել՝ գաղտնի պահելով դա: