Որքան են մեծացել Շուշան Պետրոսյանի որդիները (լուսանկար, տեսանյութ)

  • Apr 20, 2022

ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի, ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը 2 որդի ունի։  Նա իր որդիների մասին հաճախ է խոսում հարցազրույցներում՝ նշելով, որ կարողանում է նրանց համար նաև ընկեր լինել:

Նորություն չենք ասի, որ Շուշանը երկու անգամ ամուսնացած է եղել, սակայն ամուսնալուծվել է:

Ըստ երգչուհու՝ կարողացել է ջերմ հարաբերություններ պահպանել իր որդիների հայրերի հետ:

«Ես մեղքի զգացում ունեմ երեխաներիս հանդեպ, երկուսի հանդեպ էլ ունեմ։ Դա իմ մեղքի զգացողությունն ա, թեպետ դա գիտակցելով՝ ես միշտ փորձել եմ այնպես անել, որ իրենք չունենան այդ զգացողությունը։ Այդ զգացողությունն իրենց հայրերից բաժանվելն է։ Երկուսի հետ էլ շատ լավ հարաբերությունների մեջ եմ, երկուսի հետ էլ շատ լավ ընկերներ ենք։

Շուշանի ավագ որդին՝ Գրիգորը, 22 տարեկան է։   Նրա անունը համացանցում շատ է քննարկվել  Հայոց բանակում չծառայելու պատճառով: Չնայած դրան՝  երգչուհին վստահեցնում է, որ չի ազատել որդուն ծառայելուց:

«Դա բավական ցավոտ թեմա ա ինձ համար, առողջական խնդիր ունի երեխաս, 2 անգամ էլ ազատեցին։ Որոշել էինք, որ Մարտակերտում պիտի ծառայի, որովհետև ես այնտեղ մշակույթի տուն եմ բացել, և այնտեղ հայրիկիս անվան արվեստանոց կա։ Մտածեցինք, որ ակադեմիան որ ավարտի, այնտեղ և՛ կծառայի, և՛ կդասավանդի շաբաթ-կիրակի օրերին։Շատ ոգևորված էինք, բայց չստացվեց»։

Շուշանի կրտսեր որդին՝ Գագիկը, դպրոցական է:

Հավելենք, որ տղաները բավական փակ կյանք են վարում, ակտիվ չեն սոցիալական ցանցերում:

Մեկնաբանություն

Որոնում