Սև ցուցակից մինչև մատուցող, աման լվացող… Ինչպես է դասավորվել Արփինե Բեկջանյանի կյանքն ԱՄՆ-ում (տեսանյութ)

  • Apr 20, 2022

90-ականների ամենահայտնի երգչուհի Արփինե Բեկջանյանն արդեն մի քանի տարի է, ինչ ապրում է ԱՄՆ-ում: Մութ ու ցուրտ տարիների ամենասեքսուալ երգչուհիներից մեկը  բազմիցս խոսել է այն մասին, որ մեծ փառքին հաջորդել էր սև ցուցակում հայտնվելը:

Նրա խոսքով՝ ինքը և 90-ականներին հայտնի դարձած մի շարք երգիչներ պարզապես մերժվում էին հեռոստաընկերությունների կողմից:

Մեծ բեմերին փոխարինելու էին եկել ակումբները:

Ակումբային բեմերից հոգնած Արփինեն, ի վերջո, տեղափոխվեց ԱՄՆ:

Երգչուհին չի թաքցնում, որ ԱՄՆ-ում նրա համար շատ դժվար է եղել, ստիպված է եղել աման լվանալ, մատուցող աշխատել, գանձապահ լինել:

Արփինեն հարցազրույցում նշել է, որ ստիպված է եղել անցնել ինքն իր վրայով, չնայած դրան՝ միշտ կարծել է, որ ավելի լավ է մատուցող աշխատել, քան իր  երեխան սոված մնա:

Երգչուհին նաև խոստովանել է, որ իր համար հոգեբանորեն բարդ էր, որ խանութում աշխատելիս նրան այդ կարգավիճակում տեսել է դերասանուհի Մերի Մակարյանը:

Չնայած այս ամենին՝ Արփինեն պնդում է, որ հպարտ է, որ կարողացել է այդ աշխատանքները կատարել և պարզ ճակատով մնալ:

Ի դեպ, ամերիկյան երազանքի ճանապարհին նա տևական ժամանակ ստիպված էր բաժանվել որդուց: Նա դստեր հետ ԱՄՆ-ում էր, իսկ որդին՝ հայրիկի հետ Հայաստանում:

Ներկայումս ընտանիքը լիարժեք կազմով է:

Մեկնաբանություն

Որոնում