Ո՞ւր է կորել 90-ականների աստղ Արման Բարդումյանը. ինչո՞ւ էր նա այդքան հիասթափված (տեսանյութ)

  • Apr 21, 2022

90-ականներին Արման Բարդումյանը մեծ մասսայականություն էր վայելում:

Հետագայում Արմանն  անհետացել էր հեռուստաէկրաններից:

Չերգելու իր որոշումը տարիներ անց Արմանը հետեւյալ ձեւով էր մեկնաբանել.

«Ես դրա հավեսը չունեմ, հավատքս կորել է այդ ամենի նկատմամո, շատ եմ հիասթափվել, դրա համար այլևս չեմ ուզում երգել: Այո, ես հիմա էլ կարող եմ մի նոր երգ պատրաստել և ներկայացնել, բայց հարցի մեկ այլ կողմն է՝ արդյոք այն եթեր կգնա, և եթե անգամ ստացվի և եթեր գնա այն, միևնույն է,  մեզանից ոչ մեկին ոչ մի համերգի չեն կանչի»:

Հավելենք, որ տարիներ առաջ Արմանը հարցազրույցներում նշում էր, որ միջոցառումներ է կազմակերպում, ինչպես նաեւ զբաղվում է հանդիսավարությամբ:

Թերեւս, այդ աշխատանքները եւս մնացել են անցյալում, քանի որ Արմանի անունը երբեք չի քննարկվում այդ տեսակյունից, համենայն դեպս՝ նրան չեն նկատել որեւէ միջոցառում վարելիս կամ կազմակերպելիս:

Ի դեպ, տարիներ առաջ ըստ լուրերի՝ նա առողջական լուրջ խնդիրներ ուներ:

Երգիչ հաջողվել էր հաղթահարել հիվանդությունը, որից հետո քաղաքական դաշտ մտնելու ցանկություն ուներ:

Այս շրջանում հայտնի չէ, թե ինչ զբաղվածություն ունի Արմանը:

Մեկնաբանություն

Որոնում