Գործարար Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինան, նոր լուսանկարներ է հրապարակել դստեր նշանադրությունից:
Լուսանկարներից մեկին կից նա գրել էր, որ իր կյանքի լավագույն օրն էր:
Ավելի վաղ Starnews-ն տեղեկացրել էր, որ ապրիլի 3-ին տեղի է ունեցել գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր նշանադրությունը:
Վերջինիս ընտրյալը նրա համար ամուսնության անակնկալ առաջարկություն էր կազմակերպել:
Լուսինը, իհարկե, դրական պատասխան էր տվել:
Starnews–ին հայտնի է դարձել, թե ով է Սամվել Ալեքսանյանի փեսան: Նա Արմեն Աղաբաբյանն է: Վերջինս Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր, ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Աղաբաբյանի որդին է, բացի այդ ընտանիքը, մասնավորապես՝ Ալեքսանյանի փեսան, ծաղկի բիզնեսով է զբաղվում։
Արմենին է պատկանում Երևանում մեծ ճանաչում ունեցող ծաղկի խանութներից մեկը:
Ըստ մեր տեղեկությունների՝ Արմենը Հյուսիսային պողոտայում շքեղ բնակարան ունի: