Դիմահարդար Գոհար Ավետիսյանն ինստագրամյան սթորիներ է հրապարակել նախ հայտնելով այն մասին, որ շուտով մեկ քայլով ավելի է մոտենալու իր վաղեմի երազանքին:
Նշենք, որ ներկայումս Գոհարն ընտանիքի հետ իր հանգիստն է վայելում Դուբայում:
Посмотреть эту публикацию в Instagram
Նա ամեն օր մանրամասներով է կիսվում:
Ավելի ուշ Գոհարը բացահայտել է, որ ցանկանում է շքեղ բնակարան ձեռք բերել Դուբայում, դրա համար նա արդեն քայլեր է ձեռնարկել:
Չնայած իր երազանքի իրականացմանը՝ Գոհարը խոստովանել է, որ տխրում է այն մտքից, որ կարողանում է իր երազանքներն իրականացնել, սակայն միայնակ է:
՛
Հավելենք, որ դիմահարդարն ամիսներ առաջ հաստատել էր իր ամուսնալուծությունը:
Հիշեցնենք, որ ամուսնալուծությունից հետո Գոհարը վստահեցնում է, որ լավ հարաբերություններ ունի Սերգեյի եւ նրա ընտանիքի հետ:
Չնայած դրան՝ Գոհարը Սերգեյին նոր հնարավորություն չի ցանկանում տալ:
Ըստ Գոհարի՝ Սերգեյն անտարբեր էր նույնիսկ այն ժամանակ, երբ ինքը պատրաստվում էր բարդ վիրահատության:
Հավելենք նաեւ, որ Գոհարը ներկայումս հաճախ ցույց է տալիս իր շքեղ ծաղիկները՝ ակնարկելով, որ ինքը տղամարդկանց կողմից ուշադրության պակաս չի զգում:
Նա նշում է, որ չգիտի, թե դրանք ում կողմից են: