Մեծ երկնքում մի լուսին, ինձ է պատմում քո մասին… Ո՞ւր է կորել այս հայտնի երգը երգող Արամ Ավագյանը (տեսանյութ)

  • Apr 21, 2022

Մեծ երկնքում մի լուսին, ինձ է պատմում քո մասին…  Թերևս, 2000-ականներին սա ամենահայտնի երգերից մեկն էր:

Առանց համացանցի երգին հաջողվել էր հիթ դառնալ, գրեթե բոլորն անգիր գիտեին երգի բառերը՝ նույնիսկ առանց իմանալու, թե ով է այն կատարում:

Երգի կատարողն Արամ Ավագյանն էր:  Ի դեպ,  «Իմ լուսին» երգը նրա հեղինակայինն է:

Հետո երգահան, գործիքավորողի ստեղծագործությունները սկսեցին կատարել հայկական էստրադայի երգիչ-երգչուհիները. օրինակ` Քրիստինե Պեպելյանի «Մայրիկ» երգի հեղինակը կրկին նա է:

Նշենք, որ Քրիստինե Պեպելյանը բազմիցս խոսել է այն մասին, որ Արամ Ավագյանն իր ամենամտերիմ ընկերներից է:

Հավելենք, որ չնայած երգի մեծ հաջողությանը՝ Արամ Ավագյանն էլ գնաց ամերիկյան երազանքի հետևից:

Նա երկար տարիներ է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում:

Արամ Ավագյանը ամուսնացած է, ունի երեխաներ:

 

 

Մեկնաբանություն

Որոնում