Երգիչ Արկադի Դումիկյանը ինստագրամյան իր էջում նոր տեսանյութ է հրապարակել:
Посмотреть эту публикацию в Instagram
Դրան կից նա գրել է, որ ցանկանում է իր հետևորդներից նոր երգիչ հատված ցույց տալ:
Ինչ խոսք, տեսանյութից պարզ է դառնում, որ նա շքեղ մեքենա է վարում:
Հավելենք, որ երգիչը միշտ չէ, որ նման շքեղ կյանք է վարել:
Ամիսներ առաջ Արկադի Դումիկյանը բացառիկ հարցազրույց էր տվել Մհեր Բաղդասարյանին «Tete A Tete» հաղորդման շրջանակներում: Երգիչը խոսել էր այն մասին, որ բավական բարդ մանկություն է ունեցել՝ նշելով, որ ոչնչի համար չի ափսոսում:
Ըստ Արկադի Դումիկյանի՝ իր կյանքում շատ դժվար օրեր են եղել, մանկուց հարկադրված է եղել աշխատել, սակայն ինքը միշտ իրեն ասել է, որ ամեն ինչ լավ է լինելու: Երգիչը խոստովանել է, որ տարիներ առաջ գուշակն իր մայրիկին ասել է, որ իր տղան մեծ հաջողություններ է ունենալու:
Արկադիի խոսքով՝ այս կյանքում իր բոլոր հաջողությունների համար համար միայն մորն է պարտական: Նա չի ցանկացել մանրամասներ ներկայացնել իր ծանր մանկությունից, միայն ասել է, որ «Մամա» տեսահոլովակն ինքնակենսագրական է:
Եվս մեկ անգամ դիտելով տվյալ տեսահոլովակը՝ պարզ է դառնում, որ մանկուց Արկադին օգնել է մայրիկին, առաքել է նրա պատրաստած խմորեղենները, բենզալցակայանում է աշխատել, ի տարբերություն մյուս երեխաների՝ չի կարողացել բակում ժամանակ անցկացնել և երազել է թանկարժեք երաժշտական գործիքի մասին, որն էլ մայրը, ծանր աշխատանքներ կատարելով, կարողացել է գնել որդու համար: