Վարդուհի Վարդանյանի հղի հարսը՝ Մերին, շուտով պատրաստվում է ծննդաբերության:
Նա երբեք լուսանկարներ չէր հրապարակում, որոնցում կցուցադրեր իր կարգավիճակը:
Այս անգամ նա լուսանկար է հրապարակել:
Դրան կից Մերին գրել է. «Չկա ավելի լավ զգացողություն, քան այն, որ քո ներսում կյանք կա»:
Հիշեցնենք, որ վերջերս Մերին բացահայտել է, որ ապագա դստերը տալու են Վարդուհի անունը՝ ի պատիվ տատիկի:
Ավելի վաղ էլ Մերին եւ Ռուբենը ներկայացրել էին տեսանյութ, թե ինչպես են իմանում երեխայի սեռը:
Հավելենք, որ նրանք ամուսնացել են նախորդ տարի:
Կնքահոր և կնքամոր պարտականությունները ստանձնել էին Լևոն Քոչարյանը և Սիրուշոն: