Երգչուհի, ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը եւ դերասան, երգիչ, հաղորդավար Արսեն Գրիգորյանը մտերիմ ընկերներ են:
Օրերս Շուշանը հրապարակել էր իրենց համատեղ լուսանկարները:
Դրանց կից նա գրել էր հետեւյալը.
«Այ, Արսեն, կարելի՞ է 25 տարի ընկերություն անել ու երբեք խնդիրներ չունենալ, ուրեմն՝ իսկական է»:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ Արսենը հաճախ էր Շուշանի նմանակումն անում, ինչն անչափ զվարճացնում էր երգչուհուն:
Հիշեցնենք նաեւ, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արսենը փորձի ժամանակ վնասել էր ոտքը:
Նրան վիրահատել էին, սակայն ապաքինման համար 1 տարի է հարկավոր:
Դերասանը տեղաշարժվում է հենակների օգնությամբ: