Նորություն չենք ասի, որ մեր օրերում ինստագրամյան էջում միմյանց հետեւել կամ չհետեւելը դարձել է հարաբերությունների չափորոշիչ:
Օրերս Starnews-ի աչքից չի վրիպել, որ Խորեն Լեւոնյանը եւ Լիկա Մեսրոպյանը միմյանց չեն հետեւում Ինստագրամում:
Հավելենք, որ Starnews-ն առաջինն էր տեղեկացրել, որ նրանք ամուսնալուծվել են, սակայն պաշտոնապես չեն հայտարարում այդ մասին:
Ըստ տեղեկությունների նրանք երկար ժամանակ է, ինչ միասին չեն, սակայն չեն շտապում հանրայնացնել դա: Լիկան հազվադեպ է հարցազրույցներ տալիս, ավելին՝ խնդրում է անձնականին վերաբերող հարցադրումներ չանել, իսկ Խորենը, առհասարակ, խուսափում է հարցազրույցներից:
Վերջերս Լիկա Մեսրոպյանը Look & Face-ի հյուրն էր: Դերասանուհուն հաղորդման շրջանակներում հարց էր տրվել՝ արդյո՞ք վերջին շրջանում սկսել է նկարահանվել, քանի որ ամուսնալուծվել է:
Լիկան նշել էր, որ դժվար թե Խորենն իրեն խոչընդոտեր, ապա առանց հարցին պատասխանելու նշել էր, որ դա միակ թեման է, որ միայն արտիստին է վերաբերում:
Դերասանուհին խուսափել էր հստակ պատասխան տալուց, միայն ասել էր, որ ինքը Խորենի թիվ մեկ երկրպագուն է:
Հավելենք, որ Խորեն Լևոնյանն էլ ամիսներ առաջ Tert.am.life-ի Liferoom հյուրն էր: Նրան հարց էր հնչեցվել ամուսնալուծության մասին, սակայն դերասանը նախընտրել էր ոչ հերքել, ոչ հաստատել տեղեկությունը:
Խորենի խոսքով՝ իր անձնականի մասին չի սիրում խոսել, քանի որ իր իմացած Հայաստանում այդ թեման չի հետաքրքրում մարդկանց: