Ո՞ւր է կորել Յուրի Իգիթխանյանը. հայտնի է, թե նա ինչով է զբաղվում հիմա (լուսանկար, տեսանյութ)

  • Apr 22, 2022

Սլավոնական արտաքինով դերասան Յուրի Իգիթխանյանը լսարանին հայտնի է թատրոնից, սերիալներից եւ ֆիլմերից:

2019-ին դերասանը նշանակվել էր Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Հետագայում նա թատրոնից հեռանալու որոշում էր կայացրել:

Starnews-ը չէր կարող չնկատել Յուրիի «անհետացումը» հեռուստաէկրաններից:

Պարզվում է, որ նա ընտանիքի հետ հաստատվել է ԱՄՆ-ում:

Նրանք ԱՄՆ են մեկնել նախորդ տարի:

Դատելով նրա ինստագրամյան էջից՝ Յուրին այնտեղ միջոցառումներ է վարում:

Դերասանը հրապարակումներ է արել՝ նշելով, որ 10 տարի զբաղվել է հանդիսավարությամբ Հայաստանում եւ Ռուսաստանում:

Հավելենք, որ Յուրիի կինը՝ Անուշը, նույնպես դերասանուհի է:

Նրանք երկու որդի ունեն:

Մեկնաբանություն

Որոնում