Շեյխին դեմ չեմ լինի… Նաիրա Մովսիսյանը մոռացե՞լ է, որ ամուսին ունի

  • Apr 22, 2022

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանն արդեն տեւական ժամանակ է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում:

Նախքան մեկնելը նա խոստովանել էր, որ ամուսնացել է:

Չնայած այդ հայտարարությանը՝ շատ հետեւորդներ պնդում էին, որ Նաիրան ստում է եւ չի ամուսնացել:

Մենք ոչինչ չենք հաստատում, սակայն դերասանուհին, կարծես թե, մոռացել է ամուսնու գոյության մասին:

Նա ինստագրամյան սթորիներ է հրապարակել, որոնցում նշել է, որ բամբասանքներ է լսում իր գործընկերներից, որոնք խոսում են այն մասին, որ ինքն արաբ շեյխից Դուբայում ապրելու առաջարկություն էր ստացել, ապա մերժել էր նրան, որից հետո շեյխն իրեն ԱՄՆ է հրավիրել:

«Ես, իհարկե, շեյխին դեմ չեմ, չնայած՝ արաբին դեմ եմ»,-նշել է Նաիրան, ապա հավելել է, որ նախկինի պես իր հոգսերը միայն ինքն է հոգում, իսկ նորություն ունենալու դեպքում անպայման կտեղեկացնի, որպեսզի իր գործընկերները ցխկվեն:

 

Մեկնաբանություն

Որոնում