Նորություն չենք ասի, որ Արամեն հաճախ է հրավերներով մեկնում արտերկիր:
Starnews-ին վերջերս հայտնի է դարձել, որ ամիսներ առաջ ԱՄՆ կատարած այցելությունն Արամեի համար այդքան էլ հաջող ավարտ չի ունեցել:
Նա մեկնել էր Միացյալ Նահանգներ ռեստորաններից մեկում ելույթ ունենալու նպատակով:
Ըստ մեր աղբյուրների՝ երգչին ԱՄՆ-ում չեն թողել լքել օդանավակայանը:
Մեկ օր այնտեղ մնալուց հետո նա վերադարձել է Հայաստան:
Ըստ լուրերի՝ կազմակերպիչները սխալ էին ձեւակերպել Միացյալ Նահագներ մեկնելու համար նախատեսված փաստաթղթերը:
Այս առիթով Արամեն ոչինչ չի մեկնաբանել: