Երգչուհի Սիրուշոն վերջին շրջանում հաճախ է անձնական հրապարակումներ անում:
Եթե տարիներ առաջ նրա հղիություններն անցնում էին լռության մեջ, ապա այս անգամ նա անդադար հրապարակումներ է անում՝ կիսվելով մանրամասներով:
Նա հաճախ է նաեւ հրապարակումներ անում որդիների մասնակցությամբ:
Չնայած դրան՝ երբեք ամբողջությամբ ցույց չի տալիս նրանց դեմք:
Երգչուհին նոր հրապարակում է արել՝ եւս մեկ անգամ ներկայացնելով իր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ.
«Ինչո՞ւ չենք ցույց տալիս երեխաների դեմքերը»
Երեխաները իրենք պետք է ընտրեն ցանկանում են ճանաչված լինել թե ոչ: Ես դա նրանց փոխարեն չեմ ուզում որոշել: Կմեծանան կորոշեն:
Հիմա նրանք ազատ շրջում ու խաղում են Երևանի փողոցներում, ընկերների հետ միջոցառումների մասնակցում և սովորական հանգիստ մանկություն են ունենում, ինչպես իրենց բոլոր ընկերները: Ճանաչելի լինելու դեպքում, ամեն տեղ ու անընդհատ զգալու էին իրենց հանդեպ ավել ուշադրություն, ինչը կարող էր իրենց կաշկանդել ու առանձնացնել հասակակիցներից: Չեմ կարծում, որ այս տարիքում նման ուշադրությունը ճիշտ էին ընկալելու:
Ինչ միջավայր էլ որ մտնեն ուզում եմ, որ գնահատվեն իրենց իսկ մարդկային արժեքների շնորհիվ, ոչ թե հաշվի առնելով ընտանիքը կամ որևէ այլ հանգամանքներ: Իրենց ուղին ու հարաբերությունները իրենք պետք է կերտեն:
Բայց նաև տեսնելով մարդկանց սերն ու դրական էմոցիաները երեխաներիս շուրջ, փորձում եմ գոնե մեկ-մեկ կիսել այն, ինչը հնարավոր է, ու ուրախանում եմ, որ ձեզ կարողանում են այդքան լավ լիցքեր փոխանցել»: