Ամուսնությունից հետո Օլգա Այվազյանն ամեն կերպ փորձում է ցույց տալ իր թագավորական պալատ հիշեցնող շքեղ տունը (լուսանկար, տեսանյութ)

  • Apr 23, 2022

Starnews-ն արդեն գրել է այն մասին,  որ երգչուհի Օլգա Այվազյանն ամուսնությունից հետո բավական փակ կյանք է վարում:

Նա այլեւս չի երգում, հարցազրույցներ չի տալիս:

Չնայած դրան՝ Օլգան բավական հաճախ է անձնական հրապարակումներ անում:

Երգչուհին հրապարակել է ինստագրամյան սթորիներ, որոնցում ներկայացրել է, թե ինչպես ես տանը նշել որդու՝ Ռոմանի ծնունդը:

Այդ սթորիները նայելիս՝ տպավորություն է, որ Օլգան պարզապես փորձել է ցույց տալ իր շքեղ տունը:

Հավելենք, որ ըստ մեր տեղեկությունների՝ Օլգայի ամուսնու հայրը նախկինում պաշտոնյա էր: Օլգան ամուսնու երկրորդ կինն է:

Հիշեցնենք, որ վերջին տարիները բավական բարդ էին երգչուհու համար: Նա կորցրել է իր ծնողներին: Նախ մայրիկին, ապա նաեւ հայրիկին:

Օլգան ժամանակ առ ժամանակ հուզիչ հրապարակումներ է անում՝ խոսելով իր դատարկության մասին:

Մեկնաբանություն

Որոնում