Նազենի Հովհաննիսյանին զայրացրած լկտի հարևանների, Գոռ Հակոբյանի` կնոջ արված շքեղ անակնկալի, Հայկ Պետրոսյանի սիրո խոստովանության և դրան ի պատասխան արված Իննա Խոջամիրյանի քայլի. շաբաթվա աստղային ամփոփումը (տեսանյութ)

  • Apr 23, 2022

Starnews-ը, ինչպես միշտ, ամփոփում է շաբաթը:

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն այս շաբաթ զայրացել էր:

Նա ինստագրամյան սթորի էր հրապարակել, որում ներկայացրել էր, թե ինչ էր տեղի ունեցել իր հետ:

«Կողքիս հարևանը իր ընկերների հետ գիշերվա 3-ին ԲԱՐՁՐ քննարկում են ինձ, իմ ՝ իրենց պատը ծեծելուց հետո… ( վաղուց էսքան լկտի պահվածք չէի տեսել)։ Ափսոս։ Հուսով եմ կկարդան։
Հ.Գ. « վատ հարևանը դե վատ բան ա»։ տեքստերից մինչև «ապե մենք էլ իրա պատը ծեծենք, հլը խփի տենանք ինչ կանի…» ու նմանատիպ էժանություն։ Մտածեցի կատաղած դեմքս հագնեմ գնամ ԴՈՒՌԸ ծեծեմ, էն էլ խղճացի… մուրազի վրա են երևի, տեստոստերոններն էլ գլխներին է տվել, գարուն է։

հ.Գ. Գ. Հիմա էլ «ԻՆԱԴՈւ» դռներ են շխկացնում ուժեղ… պահակի զգուշացումից հետո։
Տղերք. Տղերքի պես պահեք ձեզ. գարունը կանցնի կգնա, իսկ ձեր խայտառակ պահելաձևը, խոսքերը ու տհաճությունը կմնան… բարի գիշեր, ինչ ասեմ. – գրել էր Նազենին։

Օրերս դերասան, երգիչ Գոռ Հակոբյանի կինը՝ Հրուշ Մնոյանը, ներկայացրել էր, թե որքան շքեղ ծաղիկներ էր նվիրել իրեն ամուսինը:

Գոռը շքեղ վարդեր էր նվիրել կնոջը ծննդյան առիթով:

Ավելի վաղ  Գոռը նաեւ իր եւ Հրուշի լուսանկարն էր հրապարակել:

Դրան կից դերասանը գրել էր հետեւյալը.

«Ծնունդդ շնորհավոր, իմ ամեն ինչ»:

Հավելենք, որ Հրուշ Մնոյանն  իր հայտնիությամբ չի զիջում ամուսնուն:

Նա բավական ակտիվ է ինստագրամյան հարթակում և ունի հետևորդների մեծ քանակ:

Հրուշն ունի նաև հագուստի սեփական բրենդ և ինստագրամյան իր էջն ակտիվորեն օգտագործում է սեփական բիզնեսը գովազդելու համար:

Հավելենք նաեւ, որ զույգը 3 որդի ունի:

Կնոջն այս շաբաթ սեր էր խոստովանել նաև երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը: Նա հրապարակել էր իր եւ կնոջ լուսանկարը:

Դրան կից նա շնորհավորել էր իրենց ամուսնության 1-ամյակի կապակցությամբ:

Հայկի գրառումն առանց խմբագրման ներկայացնում ենք ստորեւ.

«Բախտը ժպտաց
Էս մեր Հայկին,
Գտավ մեծ Սեր
Գտավ հայ կին:
Նրան սիրեց,
Սիրտը գերեց
Ու տուն բերեց:
Դարձան նրանք
Նոր ընտանիք,
Իրար գրկում
Շատ երջանիկ,
Փափագում են
Սիրո գաղտնիք:
Անունը սիրո` Անի
Չքնաղ, գեղանի,
Սրտի սպեղանի,
Ասենք երա՜նի
Էս մեր Հայկին
Որ դարձավ Տեր
Ունի Տիկին)))

Էքպրոմտ))

Սերիկս , շնորհավոր մեր ամուսնության առաջին տարեդարձը:
Իրարից լինենք անպակաս
Կհանդիպենք էսօր
Տասից տաս պակաս))
Չուշանաս:
Սիրում եմ քեզ անհամաչափ,
Ես կասեի նույնիսկ անչափ»:

Հավելենք, որ Հայկի կինն  Անի Թադեւոսյանն է:

Վերջինիս մասին շատ բան հայտնի չէ, նա բավական փակ կյանք է վարում, հայտնի է, որ Անին ճարտարապետ է: Անին ակտիվ չէ սոցիալական ցանցերում և հազվադեպ է լուսանկարներ հրապարակում: Նա հաճախ  չէ լուսանկարներ հրապարակում նաև Հայկի հետ:

Ըստ մեր տեղեկությունների՝ զույգը սպասում է իր առաջնեկին: Նրա լույս աշխարհ գալու վերաբերյալ նրանք նախընտրում են չխոսել՝ գաղտնի պահելով դա:

Starnews-ի աչքից չէր վրիպել դերասանուհի Իննա Խոջամիրյանի ինստագրամյան սթորիները, որոնք հաջորդել էին Հայկի սիրո խոստովանությանը:

Դրանցից մեկում նա ցուցադրել էր իր ծաղիկները, իսկ մյուսներում՝ ինքնամոռաց պարում էր:

Տպավորություն էր, որ այդ ամենը դերասանուհին արել էր միտումնավոր, քանի որ իր նախկին սիրելին՝ Հայկ Պետրոսյանը, հրապարակավ սեր էր խոստովանել իր կնոջը:

Հիշեցնենք, որ Իննան և Հայկը նշանադրված էին:  Ըստ Իննայի՝ շատ բան է սովորել Հայկից, այդ թվում՝ իր անձնական կյանքը փակ պահելը:

Starnews-ը մաղթում է Ձեզ հիանալի հանգստյան օրեր. առաջարկում ենք գալիք շաբաթ հետևել աստղային նորություններին հենց մեր շնորհիվ:

 

 

Մեկնաբանություն

Որոնում