Starnews-ն արդեն տեղեկացրել է այն մասին, որ երգչուհի Սոնա Ռուբենյանն օրերս գտնվում էր Դուբայում:
Նա մեկնել էր մասնավոր այցով՝ մասնակցելու շքեղ հարսանիքներից մեկին:
Երգչուհին այնտեղ էր մեկնել ամուսնու՝ Էմիլի հետ:
Սոնան նաեւ ելույթ էր ունեցել, որից հետո լուրեր էին տարածվել, որ երգչուհին հղի է:
Այդ տեղեկությունները հաստատվել են: Starnews-ի աղբյուրները վստահեցնում են, որ երգչուհին հղի է:
Հիշեցնենք, որ Սոնա Ռուբենյանն ու նրա ընտրյալը՝ Էմիլը, ամուսնացել են նոյեմբերի 27-ին: Զույգի շքեղ հարսանիքը տևական ժամանակ քննարկվում է հասարակության շրջանում:
Հավելենք, որ Starnews-ն առաջինն էր տեղեկացրել Լիլիթ Հովհաննիսյանի, Քրիստինե Եղոյանի, Սիրուշոյի հղիությունների մասին: