Հայտնի է, թե երբ է ծնվելու Վարդուհի Վարդանյանի թոռնիկը (լուսանկար, տեսանյութ)

  • Apr 25, 2022

Վարդուհի Վարդանյանի հղի հարսը՝ Մերին, նոր մանրամասներ է հայտնել իր հղիության մասին:

Նա օրերս ինստագրամյան հարց ու պատասխան էր կազմակերպել, որի շրջանակներում հայտնել էր, որ երեխային բնական ճանապարհով է ունենալու:

Մերին նաեւ բացահայտել է, որ դուստրը ծնվելու է հունիսին:

Հիշեցնենք, որ օրերս Մերին հրապարակել էր լուսանկար, որում ցուցադրել էր կլորացած փորիկը:

Դրան կից Մերին գրել է. «Չկա ավելի լավ զգացողություն, քան այն, որ քո ներսում կյանք կա»:

Հիշեցնենք, որ վերջերս Մերին բացահայտել է, որ ապագա դստերը տալու են Վարդուհի անունը՝ ի պատիվ տատիկի:

Ավելի վաղ էլ Մերին եւ Ռուբենը ներկայացրել էին տեսանյութ, թե ինչպես են իմանում երեխայի սեռը:

Հավելենք, որ նրանք ամուսնացել են նախորդ տարի:

Կնքահոր և կնքամոր պարտականությունները ստանձնել էին Լևոն Քոչարյանը և Սիրուշոն:

Մեկնաբանություն

Որոնում