Դերասանուհի Անյա Սահակյանը Asekose.am-ի Pop Art հաղորդմամ շրջանակներում անկեղծացել էր իր ամուսնալուծության վերաբերյալ:
Դերասանուհին խոստովանել էր, որ տեւական շրջան ստեղծագործական դադարի մեջ էր, քանի որ հանուն ամուսնու հրաժարվում էր բոլոր դերերից:
Ըստ Անյայի՝ ամուսինը փորձում էր իրեն վանդակի մեջ պահել, նույնիսկ դեմ էր, որ կինը բարձրակրունկներ կրեր:
Անյայի խոսքով՝ իրենց ընտանիքում նույնիսկ բռնություն կար, սակայն իր կողմից:
«Բաժանվելու որոշումը ես եմ կայացրել: Ամենամեծ պատճառը նրա խանդն էր: Որքան էլ, որ հետագայում երկուսիս կողմից էլ փորձեր արվել են, շտկել իրավիճակը չստացվեց… Ինձ թվում էր՝ կյանքս կապել եմ հասուն տղամարդու հետ, այնինչ պարզվեց` այնպիսի մարդու հետ եմ ապրել, որն իմ կյանքին կարեւորություն չէր տալիս, փորձում էր իմ հաշվին կայանալ: Երբ տղամարդն անվստահ է լինում ինքն իր վրա, միշտ իր ներքին խնդիրները կնոջ վրա է բարդում: Ցավոք` ես թույլ կին չեմ, որպեսզի դա թույլ տամ: Թույլ տղամարդու մոտ միշտ կինն է մեղավոր»,-նշել է Անյան:
Հավելենք, որ նրանք ամուսնացած էին ընդամենը մի քանի ամիս:
Անյան չի թաքցնում, որ արդեն նոր սիրելի ունի: