3 տարի միասին էինք, սակայն սիրելիս ինձ լքեց մեկ էլ տղայի համար… Արմեն Հովհաննիսյանի սիրային դրամայի մասին չեք իմացել (տեսանյութ)

  • Apr 26, 2022

Երգիչ Արմեն Հովհաննիսյանը վերջերս Asekose.am-ի Pop Art հաղորդման շրջանակներում խոսել է իր չստացված հարաբերությունների մասին:

Նա պատմել է, որ 3 տարի սիրային հարաբերություններ է ունեցել մի աղջկա հետ, ով հետագայում իրեն լքել էր մեկ այլ տղայի պատճառով:

«Ամեն ինչ շատ լուրջ էր, պետք է արդեն քայլեր գործեինք, սակայն չեղավ: Մեր բնագավառի մարդիկ սիրում են թեման փակել գործով, ես էլ դա արեցի երգի միջոցով»,-անկեղծացել է երգիչը:

Ըստ Արմենի՝ ամեն ինչ արդեն անցյալում է, վերքը սպի է դարձել, ինքն այլեւս չի հիշում այդ պատմությունը:

Երգչի խոսքով՝ իրեն իսկապես դժվար էր, սակայն այդ շրջանում իրեն օգնել էր «Հայաստանի ձայնը» նախագիծը, որին մասնակցում էր:

Ներկայումս ըստ Արմենի՝ իրեն նվիրել է մասնագիտությանը:

Մեկնաբանություն

Որոնում