Սոնա ջան, բավական է ցույց տաս թափթփված խոհանոցդ ու հպարտանոց, որ չես կարողանում պատրաստել (տեսանյութ)

  • Apr 26, 2022

Պարուհի Սոնա Եսայանը հերթական անգամ հպարտացել է, որ տնային գործերում ինքը ոչինչ չի կարողանում անել:

Նա սթորիներ է հրապարակել, որոնցում նշել է, որ լավ տարբերակ է գտել չտեսնելու տան թափթփվածությունը:

Նախ Սոնան ցույց է տվել իր թափթփված խոհանոցը, ապա ասել է, որ լավագույն լուծումը տնից դուրս գալն է:

Մինչ այդ էլ Սոնան բազմիցս հպարտացել է, որ չի կարողանում պատրաստել, նույնիսկ ցույց է տվել, թե խոհանոցում որքան չի տիրապետում, նույնիսկ տարրական բաներին:

Դրա փոխարեն, Սոնան միշտ սիրում է խոսել այն մասին, որ ինքը Հայաստանի լավագույն պարուհին է, դեռ մի բան էլ հետևորդներին հորդորում է, որ իրեն ցույց տան որպես օրինակի, ով Հայաստանում կարողանում է պարի միջոցով լավ վարձատրվել:

Սոնա ջան, այն, որ լավ ես վարձատրվում, միայն գովելի է, սակայն ո՞վ է ասել, որ 21-րդ դարում ժամանակից լինելու համար պետք է պարտադիր նույնիսկ ձվածեղ պատրաստել չիմանալ կամ տունը ոչ մաքուր պահել:

Ի վերջո, քեզ հետևում են նաև դեռահասներ, ինչո՞ւ ես նրանց ցույց տալիս, որ ժամանակակից կինը չի կարող լավը լինել նաև տնային գործերում:

Սոնա ջան, ժամանակակից կինը կարող է թրենդային լինել նաև իր կոկիկ խոհանոցով, կամ էլ գոնե անդադար գլուխ չգովալ, ի վերջո, կեղտոտ ամանները դեռ որևէ մեկին ավելի թրենդային չեն դարձրել:

Ի դեպ, մի՞թե մեր մայրիկներն այդքան վատն էին, երբ կարողանում էին այդքան մաքուր պահել տունը և այդքան համեղ պատրաստել՞

Մեկնաբանություն

Որոնում