Դիանա Գրիգորյանն առանց ֆոտոշոփի «խայտառակվել» է. նա անճանաչելի է (լուսանկար, տեսանյութ)

  • Apr 27, 2022

Starnews-ը բազմիցս է անդրադարձել սցենարիստ, հաղորդավար Դիանա Գրիգորյանի անբնական լուսանկարներին, որոնցում նա չարաշահում է ֆոտոշոփը:

Թերեւս,  գրեթե չկա լուսանկար, որը Դիանան հրապարակի առանց ֆոտոշոփի կամ ֆիլտրի:

Ավելին՝ Դիանան այնքան է տարվել ֆոտոշոփով, որ իր սերիալներում նկարահանվող դերասանուհիները նույնպես հետեւել են նրա օրինակին:

Չնայած այս փաստին՝ Դիանան այս անգամ բացառություն է արել՝ հրապարակելով առանց ֆիլտրի տեսանյութեր:

Մենք ամենեւին կասկածի տակ չենք դնում նրա գեղեցկությունը, սակայն, ինչ խոսք, առանց ֆիլտրի կամ ֆոտոշոփի նրա արտաքինի տարբերությունը զգալի է:

Չնայած դրան՝ հորդորում ենք սցենարիստին այսուհետ ներկայանալ  բնական տեսքով:

 

 

 

 

Մեկնաբանություն

Որոնում