Դերասանուհի Անատի Սաքանյանը հարցազրույցներում բազմիցս նշել է, որ իր սիրելին բավական խանդոտ է:
Չնայած դրան՝ ըստ դերասանուհու՝ սիրելին գիտի, որ ինքը գրեթե միշտ տանն է՝ գիրք է կարդում:
Դատելով Անատիի հրապարակումներից՝ դժվար է ասել, որ նա իր ժամանակի մեծ մասը տանն է անցկացնում, ավելին՝ տպավորություն է, որ նա մեծացրել է իր կրծքերը:
Համենայն դեպս, նախկինում Անատին նման բարեմասնություններով աչքի չէր ընկել:
Հավելենք, որ վերջին շրջանում Անատիի պահվածքը «մեղմ ասած» տարօրինակ է:
Հիշեցնենք, որ Անատին ընկերոջը ցուցադրելու համար մեկ նրա ձեռքն էր ֆոտոշոփել, մեկ էլ ուրիշի ձեռքն էր ցույց տվել որպես իրենը՝ կրկին դիմելով ֆոտոշոփի օգնությանը:
Նա նույնիսկ իր անունն էր ֆոտոշոփով ավելացրել շղթայի վրա, որպեսզի հետևորդները, կարծեն, թե սիրելին ռոմանտիկ է:
Հավելենք նաեւ, որ երբ Անատին ցուցադրել էր իր նշանադրության մատանին, համացանցային շատ օգտարեր վստահեցրել էին, որ այն կամ կեղծ է, կամ էլ Անատին հանդիպում է օլիգարխի հետ, քանի որ նման շքեղ մատանի միայն մեծահարուստ տղամարդը կարող էր իրեն թույլ տալ:
Մենք զրուցել էինք մասնագետներից մեկի հետ, ով վստահեցրել էր, որ մատանին իրական չէ, քանի որ ոսկուց մատանին երբեք չի ունենում այսպես ասած՝ «դրսի պռոբա»: