Ո՞ւր էր քո Աստվածը, երբ քո պ**ռնո նկարները հայտնվեցին հանրության ուշադրության կենտրոնում. Մհեր Բաղդասարյանը՝ Անժելա Սարգսյանին (տեսանյութ)

  • Apr 28, 2022

Վերջերս դերասանուհի Անժելա Սարգսյանը Մհեր Բաղդասարյանի «Տետ ա տետ» հաղորդման հյուրն էր:

Նա խոսել էր այն մասին, որ ԱՄՆ-ում հաճախում է եկեղեցի, որն առաքելական չէ:

«Աշխարհի եկեղեցիների շարքում հայ առաքելական եկեղեցին փոքր տեղ է զբաղեցնում` իր արած գործով եւ հետեւորդների քանակով»,-նշել էր Անժելան:

Դերասանուհու խոսքով՝ գտել է իր ցանկացած եկեղեցին.

«Այն եկեղեցին, ուր այցելում եմ, իմ երկար տարիների աղոթքների պատասխանն է: Այնտեղ ես ծնվում, աճում ու զարգանում եմ, ինձ սպառում եմ որպես քրիստոնյա»:

Անժելան խոստովանել է նաեւ, որ մարգարեւ դառնալու ճանապարհին է, ինչը միայն վերջերս է բացահայտել:

Մհեր Բաղդասարյանն էլ, լսելով նրա մտքերը, հետեւյալ համարձակ հարցն էր ուղղել նրան.

«Ո՞ր էր քո Աստվածը, երբ դու հայնտվեցիր սեքս սկանդալում, ո՞ւր էր քո Աստվածը, երբ պ**ռնո նկարներդ հայտնվեցին հանրության ուշադրության կենտրոնում»:

Դերասանուհին առանց բարկանալու պատասխանել էր, որ երկար ժամանակ մտածում էր, թե ինչու էր Աստված թույլ տվել այդ ամենը, չէ՞ որ շատ մարդիկ են կարողանում անել դա եւ «մարսել» այդ ամենը:

«Երկար էի տանջվում, միայն հիմա եմ ստացել դրա պատասխանը: Պետք է ստանաս որոշակի օծություն, որպեսզի կարողանաս անել որոշակի բաներ: Ես վերջերս սկսել եմ մարդկան դեւերից ազատել եւ աղոթել նրանց համար, որպեսզի բժշկվեն, իսկ ամենաշատն Աստված ինձ օգտագործում է խոցված մարդկանց համար»:

Մեկնաբանություն

Որոնում