Մեկդ Նանային ասեք, որ 90-ականներին նորաձը չոլկան հիմա քյառթու է ու ռաբիս (լուսանկար, տեսանյութ)

  • Apr 29, 2022

Երգչուհի Նանան վերջին շրջանում պասիվ է: Նրա  ակտիվությունը սկսվում և վերջանում է ինստագրամյան հրապարակումներով:

Starnews-ը բազմիցս անդրադարձել է Նանայի վիրահատություններին, որոնց շնորհիվ երգչուհին անճանաչելի է դարձել:

Մեր ուշադրությունից, սակայն չի վրիպել, որ այդ վիրահատություններին և ներարկումներին զուգահեռ, Նանան անդավաճան է մնում իր քյառթու չոլկային:

Տպավորություն է, որ նա պատրաստ է փոխել իր արտաքինում ամեն ինչ բացի չոլկայից:

Հավելենք, որ  պլաստիկ բազմաթիվ միջամտություններ կատարած Նանան, կարծես թե, վախենում է իր տարիքից:

Նա երբեք չի խոսում, թե քանի տարեկան է: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ նա դարձել է 46 տարեկան:

Ժամանակ առ ժամանակ Նանան հումորային տեսանյութեր է հրապարակում, որոնցում հաճախ ինքնահեգնանքով խոսում է իր չամուսնացած լինելու մասին, երբեմն նաև ծաղրում է գեր կանանց:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Նանան առողջական խնդիրներ էր ունեցել: Նրան վիրահատել էին:

«Շնորհակալ եմ այդքան մեծ սիրո և աղողթների համար: Այստեղ են ասել, որ իզուր չեմ ապրել կյանքս: Ունեի առողջական խնդիրներ, վիրահատություն էինք կատարել, ամեն ինչ շատ լավ է անցել, հուսով եմ, որ շուտով կվերադառնամ իմ Երևան»,-նշել էր Նանան:

 

Մեկնաբանություն

Որոնում