Տևական ժամանակ դերասան Ալեքսանդր Բաբասյանի նախկին կինը՝ սննդաբան Լիլիթ Բասյանը, խոսում էր այն մասին, որ սիրելի ունի և պատրաստվում է ամուսնանալ նրա հետ:
Նա խոստովանել էր, որ ամուսնանալու են մինչեւ 2023 թվականը:
Լիլիթը բազմիցս նշել էր, որ երազում է շատ երեխաներ ունենալու մասին:
Ըստ Լիլիթի՝ սիրելին իրեն օգնել էր նաև բնակարան ձեռք բերելու հարցում:
Սննդաբանը նաև խոստովանում էր, որ հրաշալի հարաբերություններ ունի սիրելիի ընտանիքի հետ:
Օրերս, սակայն Լիլիթն ակնարկել է, որ բաժանվել է սիրելիից: Նախ նա ինստագրամյան հարթակում հերքել էր հնարավոր ամուսնությունը, ապա հետևորդներից մեկին էլ, ով կարծիք էր հայտնել, որ նա տխուր աչքեր ունի, պատասխանել էր, որ իր սիրտը զբաղված է միայն իր որդով:
Այլ մեկնաբանություններ Լիլիթը չի արել: