Սյուզի Մելիքյանը վերջին տարիներին բավական պասիվ է որպես երգչուհի:
Նա գրեթե երգեր չի թողարկում, հազվադեպ է հարցազրույցներ տալիս:
Մի շրջան նա նույնիսկ իր ուժերն էր փորձում որպես դիմահարդար:
Չնայած իր պասիվությանը՝ Սյուզին բավական ակտիվ է իր ինստագրամյան էջում:
Starnews-ի աչքից չի վրիպել, որ Սյուզին իր հրապարակումներում ամենաշատը սիրում է ցուցադրել իր հետույքը:
Հավելենք նաեւ, որ ժամանակ առ ժամանակ երգչուհին ակնարկում է, որ սիրելի ունի:
Չնայած դրան՝ փակ է պահում իր անձնական կյանքը՝ ցույց տալով միայն, թե ինչ ծաղիկներ է նվեր ստանում:
Սյուզին սիրում է նաեւ ցույց տալ, թե ինչ արտասովոր նամակներ է ստանում իր երկրպագուներից:
Վերջերս նա հրապարակել էր երկրպագուներից մեկի նամակը, ով պատրաստվում էր հանուն իրեն իր ոտքը կոտրել: