Ես քեզ սիրում եմ… Թամարա Գևորգյանի սիրային պոռթկումը (լուսանկար, տեսանյութ)

  • Apr 30, 2022

Դերասանուհի Թամարա Գևորգյանն օրերս նշում էր իր ծնունդը:

Նա այդ առիթով նախ լուսանկարներ էր հրապարակել, ապա նաև ցույց էր տվել, թե ինչպես է փչում տոնական տորթի մոմերը:

Թամարան տեսանյութին կից գրել է հետևյալը.

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Тамара Геворгян (@tamara_gevorgyan)

«Շնորհավոր ծնունդդ:
Ես քեզ սիրում եմ».:

Դժվար է ասել՝ այս ձևով դերասանուհին ինքն իր սեր էր խոստովանո՞ւմ, թե՞ ամեն դեպքում տորթը սիրելիի կողմից է:

Հավելենք, որ Թամարան հարցազրույցներում նշել է, որ սիրելին ապրում է Հայաստանից դուրս: Թամարայի խոսքերից կարելի է եզրակացնել, որ սիրելին ԱՄՆ-ում:

Դերասանուհին վստահեցնում է, որ սիրելին իր հետ տեղի ունեցած սարսափելի վթարից հետո իր կողքին էր:

Հիշեցնենք նաև, որ մի շրջան դերասանուհին նաև ցուցադրում էր իր մատանին՝ տպավորություն ստեղծելով, որ նշանադրվել է:

Թամարան հաճախ է իր Ինստագրամում խոսում սիրելիի մասին, սակայն երբեք չի ներկայացնում նրան:

Դերասանուհին վերջերս նաև խոստովանել է, որ երազում է բալիկ ունենալ:

 

Մեկնաբանություն

Որոնում