Starnews-ը, ինչպես միշտ, ամփոփում է շաբաթը:
Նորություն չենք ասի, որ Սիլվի Բարկովան արդեն մի քանի տարի է, ինչ ապրում է Հնդկաստանում:
Նա բավական ակտիվ է ինստագրամյան հարթակում, երբեմն նաև հումորային տեսանյութեր է հրապարակում իր չհղիանալու վերաբերյալ:
Starnews-ի աչքից, սակայն, չի վրիպել, որ վերջին շրջանում Սիլվին միայն լավ հագուստներ է կրում՝ տպավորություն ստեղծելով, որ թաքցնում է իր կլորացած փորիկը:
Հիշեցնենք, որ Սիլվին մոտ 4 տարի է, ինչ ամուսնացած է հնդիկի հետ և ամուսնությունից հետո բնակվում է Հնդկաստանում, ավելին՝ զույգի հարսանիքը տեղի է ունեցել հենց Հնդկաստանում:
Հարսանիքը հնդկական ավանդույթներով նշելը զույգի համատեղ որոշումն է եղել:
«Մենք ենք այդպես որոշել, որովհետեւ ինձ համար համաշխահային ոչ մի շքեղ հարսանիք չի կարող հասնել հնդկական հարսանիքին:
Այդ օրը այս ազգի համար ուրիշ նշանակություն ունի, պատրասվում են ամիսներով, ուստի ամեն ինչ հեքիաթ է, ու մեր պատկերացրած հարսանիքի մասին պատկերացումներց դուրս ու շքեղ»,-խոստովանել էր դերասանուհին:
Սիլվիի խոսքով՝ ինչպես բոլոր զույգերը, այնպես էլ իրենք բարդություններ ունեցել են սկզբնական շրջանում, սակայն դա որևէ կապ չունի կրոնի հետ:
«Կարծրատիպ կա, որ եթե ամուսինն այլազգի է, պետք է ավելի շատ բարդություններ լինեն, բայց սխալ է: Գուցե մի քանիսն իրենց փորձից են խոսել ու տարածվել է:
Նույն լեզուն, կրոնն ունեցող, նույնիսկ հարևանությամբ ապրող մարդիկ կարող են ամուսնանալ և խնդիրների բախվել: Այս հարցն ավելի շատ կապված է մարդկային բնավորությունների համընկնման հետ»,- իր հարցազրույցներից մեկում նշել է դերասանուհին:
Անդրադառնալով հնդիկի հետ ամուսնանալու պատճառով իր հասցեին ուղղված քննադատություններին՝ Սիլվին նշել էր, որ չի ամուսնացել իր պրոդյուսեր ամուսնու հետ իր գործունեության առաջմղման համար:
«Շահադիտական ոչ մի մղում բացարձակապես չեմ ունեցել, որովհետև ունեցել եմ աշխատանքային առաջարկ, սակայն ամուսինս դեմ է եղել»,- ասել էր Սիլվին:
Այս շաբաթ աչքի է ընկել մոդել, դերասանուհի, հաղորդավարուհի Աննա Գրիգորյանը, ով վերջին տարիներին բավական պասիվ է:
Չնայած դրան՝ նա սիրում է համարձակ եւ սկանդալային լուսանկարներ հրապարակել:
Օրերս նա Բեռլինից բավական համարձակ լուսանկար է հրապարակել:
Հավելենք, որ Աննան հրաժարվում է հարցազրույցներից:
Տարիներ առաջ Աննան մշտապես ներկայանում էր սեքսուալ տեսքով ու խնամված արտաքինով, սակայն վերջին շրջանում նա ավելի շատ նախընտրում է սպորտային ոճն ու առանց դիմահարդարման ու վարսարդարման ներկայանալը:
Հավելենք, որ Աննան վերջերս խոստովանել է, որ ստացել է իր երազանքի առաջարկը.
«Մի 10 տարի առաջվա երազանքս եմ կատարում , իրագործում, էն, որ սկզբից ընտանիքս էր դեմ, հետո էլի առաջարկ եղավ, բայց ես սիրահարված էի ուզեցի մնամ բոյֆռենդիս հետ ու էլի գիվ ափ արեցի։ 20 տարի անց , առաջին անգամ նկարվելու եմ որպես հրավիրված մոդել «դրսի շուկայի» համար»։
Այս շաբաթ համացանցում բուռն քննարկվում էր Սոս Ջանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպը:
Alternativ.am-ի տեղեկություններով՝ օրերս Տերյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում Սոսը ծեծի է ենթարկվել:
Ականատեսները վկայությամբ՝ դերասանը եղել է ալկոհոլի ազդեցության տակ։
Մի խումբ երիտասարդներ` դերասանի պահվածքի պատճառով հայհոյանքներ էին հնչեցրել վերջինիս հասցեին ու հարվածել նրան:
Սոսը հերքել է տվյալ լուրերը: