Մերի Մակարյանը՝ առանց դիմահարդարման եւ ֆիլտրի. նա խայտառակվել է (լուսանկար, տեսանյութ)

  • Apr 30, 2022

ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Մերի Մակարյանը գրեթե միշտ ներկայանում է խնամված եւ դիմահարդարված:

Երբեմն նա իր ուժերն է փորձում նաեւ դիմահարդարման մեջ:

Մերին, ինչպես գրեթե բոլոր աղջիկները, օգտագործում է նաեւ ինստագրամյան ֆիլտրեր:

Օրերս Starnews-ի աչքից չի վրիպել, որ դերասանուհին ցուցադրել է, թե ինչպես է խնամում իր մաշկը:

Այս անգամ Մերին առանց դիմահարդարման եւ ֆիլտրի ներկայանալու «համարձակություն» է ունեցել:

Հիշեցնենք, որ Մերի Մակարյանն ԱՄՆ է տեղափոխվել ամուսնությունից հետո:

Նա և Վարդանն ամուսնացել են 2017 թվականին՝ ԱՄՆ-ում:

Զույգը դուստր ունի՝ Էլինան, ում դեմքը Մերին դեռ ցույց չի տալիս:

Իր հարցազրույցներից մեկում դերասանուհին խոստովանել է, որ ամուսինը դեմ է դստերը հանրայնացնելուն, իսկ ապագայում, երբ աղջիկը մեծանա, ինքն արդեն կորոշի:

Հավելենք նաև, որ վերջերս լուրեր էին շրջանառվում, որ զույգը բաժանվել է:

Պատճառն այն էր, որ Վարդանը չէր երևում Մերիի լուսանկարներում ու հրապարակումներում:

Սակայն տևական դադարից հետո Մերին կրկին սկսեց հրապարակումներ անել ամուսնու մասնակցությամբ՝ դրանով հերքելով ամուսնալուծության մասին ասեկոսեները:

 

 

Մեկնաբանություն

Որոնում