Երգչուհի, ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը վերջին շրջանում ելույթներով հաճախ է հանդես գալիս:
Օրերս Շուշանը ելույթ է ունեցել նաև հարսանեկան խնջույքներից մեկում:
Starnews-ի աչքից չի վրիպել, թե որքան է նիհարել երգչուհին:
Ի դեպ, Շուշանը երբեք չի բարդույթավորվել իր քաշին, նույնիսկ անդրադարձել է իրեն խոզ անվանողներին:
Երգչուհու խոսքով՝ դրանք հիմնականում գրում էին կլոր և կանացի փորով տղամարդիկ:
Հավելենք, որ երգչուհին երկու որդի ունի, նա արդեն տարիներ է, ինչ ամուսնալուծված է:
Հիշեցնենք, որ դեռևս 2018 թվականին Շուշան Պետրոսյանի նախկին ամուսինը՝ Արման Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ հայտնելով, որ իրենք 1 տարուց ավել է, ինչ բաժանվել են։
«Ի գիտություն ինձ և իմ հարազատներին զանգող և հետաքրքրվող բազմաթիվ մարդկանց` մեկ տարուց ավելի է` բացարձակ կապ չունեմ Շուշան Պետրոսյանի հետ»,- գրել էր Արմանը։