Անահիտ Սիմոնյանը վերջերս ինստագրամյան իր էջում նշել էր, որ Հայկոյի ընտանիքի անդամների հետ հրաշալի հարաբերություններ ունի:
Միաժամանակ, երգչուհին անկեղծացել էր, որ Արմանի բոլոր ծախսերն ինքն է հոգում: Նա նաև նշել էր, որ երբեմն Արմանի դաստիարակության հարցում դժվարություններ է ունենում:
Ըստ նրա՝ հոր պակասը շատ է զգացվում:
Օրերս էլ Starnews-ի աչքից չի վրիպել Անահիտի նոր սթորիները, որոնցում նա ներկայացրել էր, թե ինչպես էին Արմանը և իր մայրը միասին կենդանաբանական այգի հաճախել:
Այս ինստագրամյան սթորիներին կից Անահիտը գրել էր հետևյալը.
«Շնորհակալ եմ, մայրիկ, դու աշխարհի ամենալավ տատիկն ես: Հետաքրքիր է՝ կկարողանա՞մ այսպիսին լինել: Կասկածում եմ»:
Տպավորություն է, որ այս ձևով Անահիտն ակնարկներ է անում Հայկոյի մայրիկին՝ Սուսաննա Նիկողոսյանին:
Հավելենք, որ վերջին անգամ Հայկոյի մայրիկը և Անահիտը միասին ներկա են եղել երգչի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին: Չնայած դրան՝ նրանք միասին չէին ընդունում ցավակցությունները: Անահիտն իր ծնողների հետ մեկ այլ հատվածում էր կանգնած: