Շատ ծանր օրեր են եղել… Սրբուկի աղքատ մանկության մասին շատերը չգիտեն (տեսանյութ)

  • May 02, 2022

Երգչուհի Սրբուկը վերջին տարիներին չի թաքցնում, որ ծանր մանկություն է ունեցել (Tert.am.Life Liferoom)

Երգչուհու խոսքով՝ իրենց կյանքում շրջան էր սկսվել, երբ ֆինանսական խնդիրներ էին ունեցել:

Ըստ Սրբուկի՝ ինքը եւ քույրը ստիպված էին վաղ տարիքից աշխատել, որպեսզի հետագայում կարողանային հոգալ օրինակ՝ ուսման ծախսերը:

Երգչուհին նշում է, որ հաճախ դասերի  գնում էր չքնած, քանի որ նախորդ օրը ստիպված էր եղել աշխատել:

Չնայած դժվարություններին՝ Սրբուկը խոստովանում է, որ չէր չարացել, քանի որ մայրն անդադար խոսում էր իր հետ՝ բացատրելով ամեն բան:

Սրբուկի խոսքով՝ բացի երգելուց երբեք ստիպված չի եղել այլ աշխատանք կատարել, թեպետ սկզբնական շրջանում լավ չէր վարձատրվում:

Ներկայումս երգչուհին վստահեցնում է, որ լախ է վարձատրվում եւ կարողանում է հոգալ իր եւ ընտանիքի ծախսերը:

Հարկ է ընդգծել, որ մի շրջան Սրբուկի հայրը ծանր հիվանդ էր:

Երգչուհին չի թաքցնում, որ այդ շրջանում ստիպված էր շատ աշխատել, սակայն ըստ նրա՝ դա անում էր սիրով, քանի որ շատ էր սիրում իր հայրիկին:

Ցավոք, Սրբուկի հայրը չկարողացավ հաղթահարել ծանր հիվանդությունը:

 

 

Մեկնաբանություն

Որոնում