Աշխարհի ամենակյանք սկեսուր. Լիլուն ինչքան ուժ ունի շողոքորթում է սկեսուրին, ով ժամանակին դեմ էր իրեն (տեսանյութ)

  • May 02, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ վերջերս Լիլուն «Տետ ա տետ» հաղորդման շրջանակներում խոստովանել է, որ սկեսուրը սկզբնական շրջանում իրեն դժվարությամբ է ընդունել:

Ըստ Լիլուի՝ նա իրեն դեմ էր, չնայած դրա՝ սկեսուրի համար կարեւորը որդու երջանկությունն էր:

Ներկայումս բոլոր խնդիրներն անցյալում են, ավելին՝ Լիլուն սկեսուրին շողոքորթելու առիթը բաց չի թողնում:

Օրերս էլ նրա պատրաստաղ տոլմա էր ցուցադրել ինստագրամյան սթորիում:

Դրան կից Լիլուն գրել էր հետեւյալը.

«Աշխարհի ամենակյանք սկեսուրը: Ամենալավ տոլման. մամայի պատրաստածը»:

Հիշեցնենք նաեւ, որ Մհեր Բաղդասարյանին տված հարցազրույցի ժամանակԼիլուն անկեղծացել էր՝ նշելով, որ սկզբնական փուլում  Արկադիի հոր հետ իր հարաբերություններն ավելի մտերմիկ էին. նրան հենց սկզբից կարողացել է հայր անվանել:

Ըստ երգչուհու՝ Արկադիի հոր  մեջ իր հորն է տեսել: Լիլուն նաև վստահեցնում է, որ ներկայումս ինքը հրաշալի հարաբերություններ ունի բոլորի հետ, նման ընտանիք հարս գնալու մասին ինքը նույնիսկ չէր կարող երազել:

 

Մեկնաբանություն

Որոնում