Երկրի ղեկավարն ասում է, որ 4000 մարդու մահվան ուղիղ մեղավորն է, բայց միևնույն է աջակցում են նրան. Արսեն Ջուլֆալակյան

  • May 03, 2022
ԱԺ նախկին իշխանական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք.
 
«Հետագայում, երբ ավելի հանգիստ ժամանակներ լինեն, մասնագետները՝ առնվազն հոգեբանները, պետք է ուսումնասիրեն հասկանալու համար, թե ի՞նչ է կատարվում հանրության այն հատվածի հոգեբանության, մտածելակերպի հետ, երբ երկրի ղեկավարն ասում է, որ 4000 մարդու մահվան ուղիղ մեղավորն է, բայց միևնույն է աջակցում են նրան և ուրիշների են անվանում մարդասպան…
 
Շատ բարդ է լինելու դիագնոզ դնել հատկապես այն մարդկանց, ովքեր իրենց համարում են կրթված/ինտելեկտուալ

հ.գ. կարող ես ոչ մեկին չաջակցել, բայց ազգակործանին աջակցությունը յուրահատուկ ախտորոշման կարիք ունի»:

Մեկնաբանություն

Որոնում