Դերասանուհի Եվա Բաղդասարյանը մեկնել է Բրազիլիա:
Նա պարբերաբար լուսանկարներ է հրապարակում իր հանգստից:
Ըստ Եվայի՝ չի կարողանում հավատալ, որ այդ ամենն իրական է:
Ավելի վաղ էլ գրել էր, որ Բրազիլիա գնալն իր վաղեմի երազանքն էր:
Starnews-ն, իհարկե, չար և նախանձ չէ, պարզապես հարց է առաջանում՝ ինչպե՞ս է նա կարողանում իրեն նման ճոխություններ թույլ տալ:
Չմոռանանք, որ այնպես չէ, որ Եվան պարբերաբար նկարահանվում է այս կամ այն նախագծում, ավելին՝ հերթական դերի համար նա անձամբ գրել էր Մենչին, երբ վերջինս հարց ու պատասխան էր կազմակերպել ինստագրամյան հարց ու պատասխանի ժամանակ:
Ի դեպ, այնպես էլ չէ, որ Եվան հարուստ ընտանիքից է:
Թերևս, մնում է մտածել, որ Եվան պարզապես կարողանում է բարտերային համագործակցությունների շնորհիվ գումար տնտեսել: Հուսանք՝ մեկ օր մեզ էլ կսովորեցնի:
Ամեն դեպքում, դերասանուհին հպարտությամբ նշում է, որ եթե կարող ես տնտեսել, ապա ինչու չանել:
Հավելենք, որ վերջերս համացանցում բուռն քննարկվում էր նաև Եվայի գերշքեղ մեքենան, որը ըստ նրա՝ գնել է ծնողների օգնությամբ: