Ուշքի եկեք, փողոց դուրս եկեք… Կարո Հովհաննիսյանն ընդդիմադիրների հետ է (լուսանկար, տեսանյութ)

  • May 03, 2022

Դերասան Կարո Հովհաննիսյանը, ով միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրներին, ինստագրամյան իր էջում գրառումներ է կատարել սթորի բաժնում:

Նրա գրառումն առանց խմբագրման ներկայացնում ենք ստորև.

«Մի բան արձանագրենք, բոլոր նրանք, ովքեր որոշել են զերծ մնալ փողոց դուրս գալուց, քանի որ  ոչ սրան են կողմ, ոչ նախկիններին, ավտոմատ ինքնակամ դառնում են նիկոլիզմի սատարող, իսկ դա ձեզ պե՞տք ա, բա որ բան փոխվեց ու չհասցրեցիք դուրս գալ փողոց, լավ կլի՞նի…

Էս նույն տեքստը 2018-ին ասում էին ինձ իմ ընկերները ու ոչ միայն, մոտավոր նույնը… Հիմա ես եմ ասում՝ ուշքի եկեք, շահերի  խնդիր չի, սիրել-չսիրելու հարց չի, երկրի անվտանգության ու ապագայի հարց ա, ու եթե թեկուզ կա 1% պայքարելու հույս ու իմաստ, պետք ա դուրս գաք փողոց:

Հեյ ուշքի եկեք…

Եթե նեղանաս իմ խոսքերից, դա արդեն քո խնդիրն ա, իմ սիրելի ընկեր…»:

Մյուս սթորիում լուսանկարից կից նա գրել է հետևյալը.

«Լսո՞ւմ եք, տեսնո՞ւմ,  շատ ենք, չէ՞:

Դե բերաններդ փակեք»:

Մեկնաբանություն

Որոնում