Դերասանուհի Մարջան Ավետիսյանը երբեք էլ չի թաքցրել իր քաղաքական ընդդիմադիր հայացքները:
Նա հաճախ է կտրուկ քննադատությամբ հանդես եկել:
Մարջանը նաեւ նկարահանվել է «Իշխանություն» ֆիլմում, որի ռեժիսորն ընդդիմադիր հայացքներ ունեցող Մհեր Մկրտչյանն է:
Դերասանուհին ֆեյսբուքյան իր ֆեյսբուքյան էջում նոր գրառմամբ էր հանդես եկել, որում նշել էր հետևյալը.
«Ճիշտն ասած էսօր առավոտ ուզում էի գրել կոլեգաներիս «վեր կացեք գնացեք ցույցի, հակառակ դեպքում հաջորդ 10-ը տարիների ընթացքում նկարվելիք ֆիլմերի գլխավոր դերերը ես եմ խաղալու»:
Էն էլ վախեցա, բա որ հանկարծ բոլորով վեր կենան ու գնան»։
Ավելի ուշ դերասանուհին մեկբանությունների հատվածում գրել էր, որ ֆեյսքերի կողմից գրոհի է ենթարկվել:
Նրան արձագանքել էր դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը:
Նրա մեկնաբանությունն անպատասխան չէր մնացել:
Հիշեցնենք, որ ամուսնությունից հետո դերասանուհին ապրում է արտերկրում: