Դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանի համար վերջին տարիները բավական բարդ էին:
Նախ նա սկանդալային ձեւով ամուսնալուծվել էր, ապա նախորդ տարի կորցրել էր սիրելի եղբորը:
Գայանեն մի շրջան պարզապես «անհետացել էր». նա ոչինչ չէր հրապարակում սոցիալական ցանցերի էջերում, որոնցում սովորաբար ակտիվ էր:
Ներկայումս հաղորդավարուհին փորձում է վերադառնալ իր բնականոն կյանքին:
Նա արդեն հայտնվում է հանրային վայրերում, ավելին՝ վերջերս վերականգնել է իր հարաբերություններն Անժելա Սարգսյանի հետ, ում հետ սկանդալից հետո չէր շփվում:
Посмотреть эту публикацию в Instagram
Օրերս Starnews-ի աչքի չի վրիպել Գայանեիի վերջին հրապարակումները:
Սովորաբար միշտ խնամված տեսքով հանդես եկող Գայանեն լուսանկարներ էր հրապարակել, որոնցում անխնամ էր:
Ինչ խոսք, վերջին ծանր իրադարձությունները ծանր հետք են թողել նրա արտաքինի վրա: