Էս տիպի գրողն ինքն է կենդանուց ծնված. Նազենի Հովհաննիսյանը ցույց է տվել, թե ինչպես են իրեն վիրավորել (լուսանկար, տեսանյութ)

  • May 04, 2022

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը երբեք էլ չի թաքցրել, որ չի սատարում ՀՀ ներկայիս իշխանություններին:

Նա հաճախ է քննդատությամբ հանդես եկել, որին հիմնականում հաջորդել են հետեւորդներից ոմանց քննադատությունները:

Այս անգամ Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան սթորի հատվածում հրապարակել է հետեւորդներից մեկի վիրավական նամակը, որում նշված է հետեւյալը.

«Նազենի, թքեմ երեսիդ… Անասունի ծնունդ»:

Հաղորդավարուհին տվյալ սթորիին կից գրել է հետեւյալը.

«Ուզում եմ ասեմ, որ էս տիպի գրողն ինքն է կենդանուց ծնված: Ու ափսոս, որ հայ է, հազար ափսոս»:

 

Մեկնաբանություն

Որոնում