Starnews-ն Անահիտ Սիմոնյանին անդրադառնալու բազմաթիվ առիթներ է ունեցել: Այս անգամ ցանկանում ենք վերլուծել Անահիտի երեք կերպարները, որով նա ներկայանում է հանրությանը:
Սգացող Անահիտ
Հայկոյի մահից հետո Անահիտը տևական ժամանակ հրապարակումներ էր անում միայն նախկին ամուսնու վերաբերյալ: Նա գրում էր, որ իրեն շատ դժվար է առանց Հայկոյի: Ըստ Անահիտի՝ ինքը երբեք նախկինը չէր լինելու:
Վերջերս Անահիտ Սիմոնյանն ինստագրամյան հարց ու պատասխան էր կազմակերպել:
«Նա ոչ մեկին չէր ցույց տալիս իր հոգու ցավը: Այն նույն ուժեղ աղջիկը, ով բոլորին ժպտում էր, իրականում հոգեպես դանդաղ մահանում էր»,-գրել էր երգչուհին:
Նա անկեղծացել էր, որ առանց Հայկոյի իրեն դժվար է տրվում նաեւ որդուն միայնակ խնամելը:
Անահիտն անդադար ցույց է տալիս, թե որքան ուրախ է անցնում իր ժամանցը:
Մենք նաև տեղեկացրել էինք, թե վերջերս որքան ինքմոռաց էր պարում Անահիտն իր աշխատակիցների համար կազմակերպած խնջույքին:
Դրան, իհարկե, հաջորդել էին համացանցային օգտատերերի քննադատությունները, սակայն, կարծես թե, դրանք Անահիտին չեն հետաքրքրում:
Վերջերս էլ նա իր ընկերուհիների հետ մասնակցել էր արաբական խնջույքի, որի ժամանակ ցուցադրել էր իր ուրախ ժամանցը:
Անահիտը ցույց էր տվել, թե ինչպես են պորտապար պարում, ինչպես նաև ցուցադրել էր իր պարային հմտությունները:
Անդադար խոհանոցում մի բան պատրաստող Անահիտ
Այս կերպարն Անահիտը հիմնականում օգտագործում է խնջույքներից հետո, երբ պետք է ցույց տա նաև իր մյուս տեսակը: Եթե Անահիտը որոշել է Արմանի համար թխվածք թխել, ապա Արմանն այն չի կարող ուտել, մինչև որ Անահիտի բոլոր հետևորդների աչքը չմտցնի այդ փաստը: Անահիտ ջան, ի վերջո, բնական է, որ մայրը որդու համար ինչ-որ բան է պատրաստում, պետք չէ դա որպես առտարոց բան ներկայացնել: Եթե Անահիտը խոհանոցում է, ապա այդ փաստին նվիրվում է մոտ 5-6 ինստագրամյան սթորի: